Մասնավոր տների կատալոգի թողարկման համար կհատկացվի 13 մլն դրամ17 սեպտեմբերի 2009 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը վերաբաշխում կատարելով ընթացիկ տարվա պետբյուջեում եւ փոփոխելով իր համապատասխան որոշումը, գործադիրը որոշել է կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը չորրորդ եռամսյակում հատկացնել 13,000.0 հազար դրամ` գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի կատալոգի ստեղծման աշխատանքների կատարման համար: Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի, միջոցները կուղղվեն մրցույթի կազմակերպմանը, հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների կիրառումը կառուցման եւ կատալոգի հրատարակման գործում: Նա նշել է նաեւ, որ այնտեղ պիտի լինեն նախագծեր, որոնք հասանելի են ոչ միայն միջին խավի, այլմ նաեւ ավելի անապահով շերտերի համար: Նախարարին հաձնարարվել է մեկամսյա ժամկետում կատալոգի ստեղծման եւ լավագույն առաջարկների ընտրության նպատակով ձեւավորել մրցութային հանձնաժողով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է անցկացնել նորմատիվ փաստաթղթերի գույքագրում եւ անհրաժեշտության դեպքում փոփոխել դրանք, որպեսզի բնակիչը, ընտրելով կատալոգում տեղ գտած նախագծերից մեկը, կարողանա առանց բյուրոկրատական քաշքշուկի կատարել հարկ եղած ձեւակերպումները: Վարչապետը հանձնարարել է քաղաքաշինության նախարարին մեկ ամսվա ընթացքում ձեւավորել մրցութային հանձնաժողով, որը կզբաղվի նախագծերի ընտրությամբ: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը հայտարարել էր երկրում կառուցվող մասնավոր տների խառը ճարտարապետական ոճերի հետ եւ հանձնարարել էր ստեղծել պետականորեն հաստատված հատուկ կատալոգ, որը կներառի մասնավոր տների տիպային նախագծեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |