Բելգիայի Սենատի նախագահը մտադիր է այցելել Հայաստան17 սեպտեմբերի 2009 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի հետ: Ողջունելով դեսպանին` Սենատի նախագահը գոհունակություն հայտնեցերկկողմհարաբերությունների զարգացման տեմպերով: Զրուցակիցները դրական գնահատեցին երկու երկրների կողմից տնտեսական համագործակցության նպատակով ձեռնարկվող պարբերական քայլերը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Սենատի նախագահը ողջունեց հայ թուրքական հարաբերություններում արձանագրված առաջընթացը` բարձր գնահատելով Հայաստանի նախագահի նախաձեռնությունը: Արման դե Դեկերի խնդրանքով` դեսպան Ադոնցը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ներկա փուլը: Հանդիպման ընթացքումքննարկվեցինառաջիկայում Արման դե Դեկերի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |