Իրինա Բրուկ.«Իմ այցը Երեւան` վերադարձ է դեպի տուն, քանի որ ես շատ եմ կապված Հայաստանի եւ հայերի հետ»

PanARMENIAN.Net - «Ինձ հաճախ հարց են տալիս. արդյոք հնարավոր է, որ հայերը հաջողություն են բերում ինձ: Ինչ որ իմաստով դա այդպես է` Ռիչարդ Կալինովսկու «Լուսնային հրեշ» ստեղծագործության մոտիվներով բեմադրությունը հայերի մասնակցությամբ, իսկապես ինձ երջանկացրեց»,- ասաց Երեւանում այսօր կայացած մամլո ասուլիսում հանրահայտ բրիտանացի բեմադրիչ Իրինա Բրուկը, որը Հայաստանի մշակույթի նախարարի եւ Թատերական գործիչների միության նախագահի հրավերով գտնվում է Երեւանում:



Նրա թատերախումբը մասնակցում է Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին: «Իմ այցը Երեւան` վերադարձ է դեպի տուն, քանի որ ես շատ եմ կապված Հայաստանի եւ հայերի հետ»,-ասաց Բրուկը:



Սկսելով իր գործունեությունը որպես դերասանուհի, Իրինա Բրուկը հայտնաբերեց, որ իր մասնագիտությունը չի համապատասխանում իր բնավորությանը: Նրա առաջին ռեժիսորական գործը` «Լուսնային հրեշի» բեմադրությունն էր` Հայոց ցեղասպանության մասին: «Մեր թատերախումբը` իմ ընտանիքն է, որտեղ ես եւ դերասանները փորձում ենք կիսվել հույզերով հանդիսատեսի հետ»,-ասաց Իրինա Բրուկը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---