ՀՀ ԱԺ երեք պատգամավորներ զրկվել են պատգամավորական մանդատներից17 սեպտեմբերի 2009 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը զրկվել են պատգամավորական մանդատներից: Նման որոշում է ընդունել այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Վերոնշյալ խորհրդարանականները զրկվում են պատգամավորական մանդատներից, քանի որ իրենց առնչությամբ դատավճիռներ են ուժի մեջ մտելԲոլոր երեք պատգամավորները դատապարտվել են մարտի 1-ի գործով: Նրանց զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանք էր առաջադրվել: Սասուն Միքայելյանը մեղադրվել է նաեւ զենքի անօրինական պահման մեջ: Ներկայումս նա բանտարկության մեջ է գտնվում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |