Հայաստանը պետք է շարունակի Թուրքիայի հետ մերձեցման գործընթացը17 սեպտեմբերի 2009 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված անհանգստություն կա երկրի բոլոր կուսակցությունների մոտ: Բայց ամբողջ հարցը նրանում է, արժե՞ որ Հայաստանը շարունակի ներկա ճանապարհը, թե ոչ: Այս մասին Հայաստանի նախագահի եւ քաղաքական կուսակցությունների խորհրդակցությունից հետո լրագրողներին հայտնեց Ազգային դեմոկրատական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը:«Կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով», - նշեց նա եւ ընդգծեց, որ նախագահը լսեց բոլոր կուսակցությունների մոտեցումները, արտահայտեց իր կարծիքը եւ տվեց որոշակի հստակեցումներ: Վազգեն Մանուկյանը բացասական գնահատեց հանդիպմանը որոշ կուսակցությունների բացակայությունը: «Նման ձեւաչափի հանդիպումներն անհրաժեշտ են, եւ կուսակցությունները ոչինիչ չեն կորցնում մասնակցելով դրանց: Այսօր այստեղ ներկա էին նաեւ ուժեր, որոնք համաձայն չեն ոչնչի հետ», - ասաց Վազգեն Մանուկյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ հայ - թուրքական հարաբերությունների ներկա փուլը դա այն է, ինչը Հայաստանը պետք է աներ եւ փորձել է անել 90-ականների սկզբից: «Մենք այսօր ամբողջ աշխարհի առաջ հանդես ենք գալիս որպես մի երկիր, որն ունենալով բազմաթիվ խնդիրներ հարեւան երկրի հետ, փորձում է լուծել այդ խնդիրները: Եթե Թուրքիան կանգնեցնի կամ ձգձգի գործընթացը, մենք դրանից ոչինչ չենք կորցնի», - հայտարարեց Վազգեն Մանուկյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |