ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամների հանդիպումը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անցած տարվա վերջում կասեցված իրենց գործունեության վերսկսման հեռանկարները: Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացրել են հայկական կողմի ներկայացուցիչները, տվյալ հանդիպումը պետք է դիտել որպես հանձնաժողովի գործունեության վերսկսում: Հիշեցնենք, որ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը Հայաստանի եւ Թուրքիայի հասարակական նախաձեռնությունն է: Նրանում ընդգրկված են հայկական կողմից 4 ներկայացուցիչ եւ թուրքական` 6: Հանձնաժողովը կասեցրել է իր գործունեությունը 2001 թվականի դեկտեմբերին, երբ թուրքական կողմը միակողմանի կարգով դիմել է միջազգային իրավական կազմակերպությանը խնդրանքով ` չքննարկել 1915 թվականի հայոց ցեղասպանությունը ՄԱԿ-ի ցեղասպանության մասին օրենքների համաձայն: Մինչ այդ, հանձնաժողովի հայ եւ թուրք ներկայացուցիչները միասին խնդրանքով դիմել էին կազմակերպությանը այդ հարցի քննարկման համար:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---