Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Դանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մեկնարկում է սեպտեմբերի 21-ին18 սեպտեմբերի 2009 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը, որն ուսումնամարզական հավաքի է Մինսկում, սեպտեմբերի 19-ին կմեկնի Մոսկվա, որտեղից կմեկնի Դանիա, մասնակցելու համար ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Առաջնությունը կանցնի սեպտեմբերի 21-27-ը Հերնինգ քաղաքում: Ազատ ոճի մարզիկները հանդես կգան սեպտեմբերի 21-23-ին: Իսկ սեպտեմբերի 20-ին տեղի կունենա կշռման արարողությունը: Ազատ ոճի աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքականը, գլխավոր մարզիչ Արաիկ Բաղդատյանի ղեկավարությամբ, կազմված կլինի 7 մարզիկներից: Հիշեցնենք, որ ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Վիլնյուսում ապրիլին կայացած Եվրոպայի առաջնությունից բերեց 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը. Միհրան Ջաբուրյան-55 կգ ք/կ Արթուր Առաքելյան-60 կգ Ժիրայր Հովհաննիսյան-66 կգ (2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր) Սուրեն Մարկոսյան-74 կգ Հարություն Ենոքյան-84 կգ Էդգար Ենոքյան-96 կգ (2009թ. Աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր) Ռուսլան Բասիեւ-120 կգ (2009թ. Եվրոպայի փոխչեմպիոն): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |