Քարամյան եղբայրների ռումինական «Տիմիշոարա» թիմը միավոր է վաստակել Ամստերդամում18 սեպտեմբերի 2009 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի «Տիմիշոարա» թիմը, որի գույներն են պաշտպանում Քարամյան եղբայրները` Արտավազդն ու Արմանը, Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին խաղում անարդյունք ոչ ոքի է գրանցել (0:0) A խմբի ֆավորիտ «Այաքսի» հետ: «Տիմիշոարայի» նման մեկնարկը կարելի է հաջող համարել, քանի որ ռումինական թիմը համարվում է խմբի աուտսայդերը, եւ այս դեպքում կարելի է վստահաբար ասել, որ «Տիմիշոարան» վաստակեց իր առաջին միավորը, իսկ հոլանդացիները կորցրեցին առաջին երկու միավորները: Այս խաղին երկու եղբայրներից մասնակցեց միայն Արտավազդը, քանի որ Արմանը դեղին քարտերի առատության պատճառով որակազրկվեց: Նշենք, որ Դոնեցկի «Շախտյորի» հետ որակավորման խաղից հետո ռումինացիներն այլեւս ոչ մի գնդակ չեն խփել` հասցնելով «չոր» սերիան չորսի: A խմբի առաջատարը բելգիական «Անդերլեհտ» թիմն է, որը հաղթանակ է տարել Զագրեբի «Դինամոյի» հանդեպ 0:2 հաշվով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |