Ռազմիկ Ստեփանյան. Ես վստահ եմ, որ հայ ըմբշամարտիկները կկարողանան բարձր պահել իրենց երկրի պատիվը Աշխարհի առաջնությանը18 սեպտեմբերի 2009 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-27 դանիական Խերնինգ քաղաքում կայանալիք ազատ եւ հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցող հայ ըմբշամարտիկների պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը վստահ է, որ հայ ըմբշամարտիկները կկարողանան բարձր պահել իրենց երկրի պատիվը Աշխարհի առաջնությանը: Նման կարծիքը պատվիրակության ղեկավարը հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, ինչպես նաեւ բացատրել, թե ինչ պատճառով Դենից Ֆորովին, որն ԱԱ-ին հանդես էր գալու 84 կգ ք/կ, կփոխարինի Արթուր Շահինյանը:«Բոլոր մարզիկները մարտական տրամադրություն ունեն: Ես վստահ եմ, որ նրանք կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի բարձր պահեն մեր երկրի պատիվը: Մեդալի իրական հավակնորդ եմ համարում Արսեն Ջուլֆալակյանին, որը շատ լավ մարզական պատրաստականություն ունի` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տեսակետից,- ասել է Ստեփանյանը,- ինչ վերաբերում է Դենիս Ֆորովին, ապա նշեմ, որ նա շատ լավ մարզիկ է եւ Հայաստանի հավաքականի լավագույններից է: Բայց վերջին առաջնություններում Ֆորովը փոքր-ինչ զիջեց իր դիրքերը եւ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մարզչական խորհուրդը որոշեց նրա փոխարեն առաջնությանը հայտագրել Արթուր Շահինյանին (երիտասարդական ԱԱ հաղթող), քանի որ վերջինս ավելի լավ պատրաստականություն ունի ներկա պահին»,- ավելացրել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |