Սեպտեմբերի 22-ին Երեւանում կբացվի Վերադարձի երրորդ փառատոնը18 սեպտեմբերի 2009 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Վերադարձի փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա Երեւանում սեպտեմբերի 22-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Փառատոնի շրջանակներում, որի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, արտասահմանում աշխատող հայազգի երաժիշտները հանդես կգան Հենդելի, Բրամսի, Բախի, Հարությունյանի, Խաչատուրյանի, Սարյանի, Միոյի,Ռավելի, Մոցարտի, Բեթհովենի եւ ուրիշ կոմպոզիտորների կատարումներով: «Արդեն երրորդ տարին է, ինչ Երեւանում անց է կացվում դասական երաժշտության փառատոնը` Հայաստանի առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորության ներքո: Իսկ այս տարի փառատոնի խաղացանկի լայն ֆորմատը թույլ տվեց հոկտեմբերի 6-ին անցկացնել «Հայաստան-Բուլղարիա երաժշտական կամուրջներ» համերգը, որին կներկայացվի երկու երկրների երաժշտությունը»,- ասաց Փառատոնի հիմնադիր, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը: Փառատոնի համահիմնադիր Գարիկ Նազարյանը, իր հերթին ընդգծեց. «Ուրախությամբ նշում եմ, որ Փառատոնի համերգներին շատ երիտասարդներ են գալիս, եւ այն, որ Փառատոնը ակտիվ մասնակցում է երկրի մշակութային կյանքին, միաժամանակ հասնելով իր գլխավոր նպատակին` հայրենիք վերադարձնել հայազգի երաժիշտներին»: «Ամեն տարի ես մեկ ամսով Երեւան եմ ժամանում, որպեսզի գտնվելով հայրենիքում, ուժ հավաքեմ Հայաստանից դուրս ապրելու համար: Իսկ Հայաստանում ապրելու համար չի բավականացնում ակտիվ մշակութային կյանքը, չնայած նրան, որ Վերադարձի փառատոնի կազմակերպիչները ինչ որ չափով փորձում են լրացնել այդ բացը»,-ասաց Միքայել Բալյանը (կլավեսին, Գերմանիա): Աշխարհառչակ երգչուհի Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), նշեց. « Ամեն տարի ես գալիս եմ Հայաստան, որտեղ անպայման առողջության հետ խնդիրներ են ծագում, սակայն ժամանում եմ ուրախությամբ, եւ մեծ հաճույքով կմասնակցեմ փառատոնին, որի կազմակերպիչները աշխատում են պրոֆեսիոնալ շատ բարձր մակարդակով»: Վերադարձի փառատոնի հովանավորն է VivaCell-MTS ընկերությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |