Մյասնիկ Մալխասյան. Մեզ անօրինական կերպով զրկել են մանդատից եւ մենք մտադիր ենք Եվրոպական դատարան դիմել18 սեպտեմբերի 2009 - 21:07 AMT PanARMENIAN.Net - «Խորհրդարանական հանձնաժողովը, որը պետք է պարզեր մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ զոհված մարդկանց մահվան հանգամանքներն ու մեղավորներին, դրա փոխարեն իր զեկույցում փորձ է արել կոծկելու այդ հանցագործությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցների ցույցին մասնակցող եւ օրորս պատգամավորական մանդատից զրկված Մյասնիկ Մալխասյանը:Մալխասյանը նշել է, որ ժամանակավոր հանձնաժողովը ոչ մի նոր ու համոզիչ բան չի հաղորդել, չի գտել մեղավորներին, իսկ բանտերում անմեղ մարդիկ են հայտնվել: Պատասխանելով պատգամավորական մանդատից զրկվելուն հաջորդող քայլերի մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Մալխասյանը հաղորդել է, որ ինքն ու իր համախոհները կանխամտածված չէին հանձնել մանդատները նախքան Հայաստանի ԿԸՀ որոշումը: «Այժմ մենք ունենք այն փաստը, որ մեզ անօրինական կերպով զրկելով մանդատներից, նրանք հանցագործություն են կատարել, եւ մենք մտադիր ենք մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմել, որպեսզի վերականգնենք մեր լիակատար իրավունքները»,- հայտնել է Մալխասյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |