Արձանագրությունները խոչընդոտ չեն հանդիսանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար

PanARMENIAN.Net - «Մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, եւ ակտիվ մասնակցելու ենք այդ թեմայով խորհրդարանական լսումներին», - այսօրվաճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:



Նրա խոսքերով ոչ թե հայ - թուրքական արձանագրություններն են խոչընդոտում Ղարաբաղի հարցի լուծմանն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքական որոշ շրջանակներ, որոնք ձգտում են կապել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը վերը նշված խնդիրների հետ: «Պարզ է մի բան, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Ղարաբաղի խնդրի գնով», - նշեց Արամ Սաֆարյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---