Հայաստանի իշխանությունները վերադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակին

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները վերադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակին: Այս կարծիքն այսօր կայացած հանրահավաքում արտահայտել է Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:



Խոսելով Մադրիդյան սկզբունքներից` ՀԱԿ-ի առաջնորդը կանգ է առել դրանցից երեքի վրա. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում, , ԼՂՀ Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխիքներ:



ՀԱԿ-ի առաջնորդը գտնում է, որ Մադրիդյան սկզբունքներում պետք է ամրագրվեր ցամաքային կապի դրույթը, որպես այն զիջումների պատասխան, որոնց համաձայնվել էր Հայաստանը: ԼՂՀ հինգ շրջանների վերադարձը տեղ է գտել այդ սկզբունքներում, իսկ Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ ցամաքային կապի դրույթը բացակայում է, նշեց

Տեր-Պետրոսյանը:



ՀԱԿ-ի առաջնորդը հստակեցված չի համարում նաեւ ԼՂՀ կարգավիճակի սահմանումը կամարտահայտության միջոցով, ընդգծելով, որ դա շատ հարաբերական հասկացություն է, որը կարելի է ընկալել տարբեր ձեւերով. սկսած հանրաքվեից, մինչեւ ԼՂՀ նախագահի ստորագրություն:



Անդրադառնալով ԼՂՀ անվտանգության միջազգային երաշխիքների հարցին, ՀԱԿ առաջնորդը չբացառեց, որ տարածաշրջան խաղաղապահ ուժեր ուղարկելու փոխարեն, կարողն են ուղարկվել երկու հազար դիտորդներ, որոնք ի զորու չեն լինի իրականացնել խաղաղապահ առաքելություն:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---