Լեւոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում

PanARMENIAN.Net - «Ինչքան էլ որ ՀԱԿ-ը չլարի իր ուժերը, միայնակ այն չի կարող հասնել իշխանափոխության, դա կարելի է անել ամբողջ ընդդիմադիր դաշտի միավորման պարագայում», - այսօր Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը:



Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների դեպքում նա չի առաջադրի իր թեկնածությունը, բայց պայմանով, որ այն չի առաջադրի նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



Հանրահավաքի վերջում մասնակիցենրի թիվն ավելացավ` հասնելով 5 հազարի, ովքեր հանրահավաքի ավարտից հետո երթով անցան մայրաքաղաքի գլխավոր պողոտայով:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---