Ռուսաստանում գրանցվել է «խոզագրիպից» մահացության առաջին դեպքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում գրանցվել է A (H1N1) գրիպից մահացության առաջին դեպքը` մահացել է վերջերս Բուլղարիայից ժամանած բժշկուհին, հաղորդել է Իվանովսկու անվան վիրուսաբանության ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Դմիտրի Լվովը: Այդ մասին հաղորդում է «Վեստի» հեռուստաալիքը:



«Մահից մեկ օր առաջ նրա մոտի նյութերը մեզ փոխանցվեցին: Մենք անհապաղ «խոզագրիպ» ախտորոշեցինք, սակայն չէինք կարող միջոցներ ձեռնարկել, եւ նա հաջորդ օրը մահացավ»,-ասել է Դմիտրի Լվովը:



«Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով, սեպտեմբերի 17-ի դրությամբ, երկրում A (H1N1) գրիպից մահացածների քանակը կազմել է 372: Հիվանդների թվում մեծամասնությունն արտերկրում հանգստից կամ ուսումից վերադարձած անձիք են:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---