Էրդողան. Մեր նպատակն է` վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը21 սեպտեմբերի 2009 - 15:45 AMT PanARMENIAN.Net - «Մեր նպատակն է` բոլոր երկրների հետ խաղաղ ապրել եւ վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը: Կարծում եմ` մենք կլուծենք այդ խնդիրը»,- հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով, ծնելիության խրախուսման ծրագիր նախապատրաստելու կարգադրություն է տրվել: «Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր թուրքական ընտանիքում պետք է երեքից ոչ պակաս երեխա լինի: Մենք հավատում ենք Թուրքիայի լավագույն ապագային եւ բոլորին կոչ ենք անում հավատալ դրան»,- հայտնել է վարչապետը:Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն այժմ կարելի է ռազմավարական անվանել: «Ռուսաստանը մեր մեծ հարեւանն է եւ մեր ապրանքաշրջանառությունն այժմ հասել է $40 միլիարդի, բայց դա սահման չէ, եւ մենք նպատակադրված ենք մեծացնել այն: ԱՄՆ հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմում է $13 միլիարդ»,- ընդգծել է Էրդողանը, գրում է թուրքական Milliyet թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |