CAPS կաջակցի IT ոլորտի հայկական նորաստեղծ ընկերություններին DigiTec ցուցահանդեսում21 սեպտեմբերի 2009 - 15:54 AMT PanARMENIAN.Net - «Մրցունակ մասնավոր սեկտոր Հայաստանում» (CAPS) ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, կաջակցի IT ոլորտի հայկական նորաստեղծ ընկերություններին DigiTec ցուցահանդեսին մասնակցելու հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են CAPS մամլո ծառայությունից:Մասնավորապես, ծրագիրն IT ոլորտի նորաստեղծ ընկերություններին աջակցելու է ցուցահանդեսի համար տաղավարի տրամադրման, ինչպես նաեւ նորաստեղծ ընկերության բրոշյուրի հրապարակման հարցերում: Հայաստանի վարչապետի հովանավորությամբ անցկացվող DigiTec ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 2-4 Կ.Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), իսկ գլխավոր հովանավորը Ucom հեռուստահաղորդակցման ընկերությունն է: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |