1991թ. սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ22 սեպտեմբերի 2009 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է.« Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:1991 թվականի սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը մի դժվարին, բայց միաժամանակ պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու իր իրավունքը: Այսօր էլ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի իշխանություններն անում են հնարավորը` դիմակայելու տարբեր մարտահրավերների եւ սոցիալ-տնտեսական զարգացման կայուն հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը կհասնի նորանոր ձեռքբերումների ու նվաճումների, կտոնի նոր հաղթանակներ եւ կիրականանան հայ ժողովրդի նվիրական իղձերը»,-ասել է Բակո Սահակյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |