Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը մտավախություններ է առաջացնում հայրենական արտադրողների շրջանում22 սեպտեմբերի 2009 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Առեւտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այսօրվա դրությամբ կարգավորված չեն, ինչը որոշակի մտավախություն է ռաջացնում ինչպես հանրության, այնպես էլ հայրենական արտադրողների մոտ: Այդ մասդին մամլո ասուլիսում հայտարարել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Այս անհավասարակշռությունն առեւտրային հարաբերություններում, նրա խոսքերով, պայմանավորված է նրանով, որ 2008թ. Հայաստանը ներմուծել է շուրջ 269 մլն դոլարի թուրքական ապրանք, իսկ արտահանել է` 1,8 մլն դոլարի ապրանք: «Թուրքիա արտահանվող ապրանքների թվում են մշակված եւ չմշակված կաշի, սեւ մետաղներ, ալյումինից պատրաստված իրեր: Թուրքիայից ներմուծվում են կաբելային սարքեր, տրիկոտաժ, բիտում»,-ասել է նա: Այս առնչությամբ Սաֆարյանը նշել է, որ, որպես կանոն, առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման դեպքում պայմանավորվածություն է ձեռք բերվում ներմուծվող եւ արտահանվող ապրանքների հավասար ծավալների մասին: «Սակայն, քանի որ երկրների հարաբերությունները կարգավորված չեն, ապա նման առեւտրային հարաբերությունները, մտավախությունների առիթ են տալիս»,-հավելել է նա: Սաֆարյանը հաղորդել է, որ Թուրքիայի կառավարությունը, վարելով դեմպինգային քաղաքականություն, իր արտադրողներին զգալի առավելություններ է տրամադրում, եւ հայկական ապրանքների հետ մրցունակության առումով թուրքական ապրանքները շահեկան դիրքում են հայտնվում: Այս համատեքստում նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է առավելագույնս խթանի հայրենական արտադրողին: «Մենք պետք է խթանենք տեղական արտադրությունը, մրցունակ ապրանքներ արտադրենք, որպեսզի մեր արտադրանքը կարողանանք իրացնել ներքին շուկայում»,-ասել է Սաֆարյանը: 2008թ., ըստ նրա, Հայաստանը իրացրել է 7,5-8 մլրդ դոլարի ապրանք: Որակյալ ու մրցունակ ապրանքների թվում նա նշել է սնունդը, որը թեեւ մի փոքր թանկ է, սակայն վայելում է հայրենական սպառողի մեծ վստահությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |