«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը ներողություն է հայցել ՀՀ նախագահից

PanARMENIAN.Net - «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը խոստովանել է իր անփութությունը «Երեւան` հարազատությունը հիշող» հոդվածի հետ կապված, որը հրապարակվել էր սեպտեմբերի 21-ին եւ նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 18-ամյակին: Հոդվածը ներկայացված էր որպես էքսկլյուզիվ հարցազրույց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:



«Իրականում Հայաստանի նախագահը հարցազրույց չի տվել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին: Հերթապահ խմբագրի մեղքով հրապարակվել է մի հոդված, որը ենթակա չէր տպագրության: Արդյունքում հոդվածում օգտագործվել են սխալ մեկնաբանված դրվագներ Հայաստանի նախագահի խոսքից, ներառյալ հիպոթետիկ հարցեր, որոնք նրան չեն հասցեագրվել»,- «Ինտերֆաքսին» է հայտնել «ՄԿ» գլխավոր խմբագրի տեղակալ Վադիմ Պոեգլին:



«ՄԿ» խմբագրությունը ներողություն է հայտնում: Մեղավորները պատժված են: «ՄԿ» եւս մեկ անգամ շնորհավորում է Նախագահին եւ ողջ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Հուսով ենք, որ մեր անմիտ սխալը չի մռայլեցնի տոնը»,- նշել է Պոեգլին` ավելացնելով, որ այդ ներողությունները կհրապարակվեն հաջորդ օրվա թերթում` սեպտեմբերի 23-ին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---