Հայ հեծանվորդները կմասնակցեն Իրանում կայանալիք միջազգային առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը` գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ, կմասնակցի «Միլադ Դունոր» միջազգային առաջնությանը, որը կկայանա հոկտեմբերի 3-10 Իրանում:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը, Հայաստանն այդ առաջնությանը կներկայացնեն Գեւորգ Առաքելյանը, Դավիթ Մկրտչյանը, Արման Մելիքյանը եւ Միհրան Ավետիսյանը:



Հայ հեծանվորդները Երեւան կվերադառնան հոկտեմբերի 12-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---