Beeline-ը շուտով կկրկնապատկի 3G ցանցի ծածկույթը Հայաստանում

PanARMENIAN.Net - Երեւանում են գտնվում «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի (ապրանքանիշը Beeline) գլխավոր եւ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տորբախովը եւ Բորիս Նեմշիչը, որոնք այցելել են անցած շաբաթ Երեւանի Հյուսիսային պողոտայում բացված Beeline-ի վաճառքի ու սպասարկման նոր առաջտար գրասենյակ:



Լրագրողների հետ զրույցում «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Բորիս Նեմշիչը նշել է, որ Beeline ընկերությունը կարող է հեռահաղորդակցային ծառայությունների տրամադրման լավագույն որակ ապահովել: «Beeline-ը մտադիր է առաջիկա 3-4 ամիսներին ավելի շատ ներդրումներ անել, քան ամբողջ 2009 թվականի ընթացքում»,-ասել է Նեմշիչը:



Բացի այդ, ըստ նրա, ընկերությունն առաջիկայում մտադիր է կրկնապատկել 3G ցանցի ծածկույթը Հայաստանում:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---