Կոտայքում տեղի ունեցավ ամերիկյան «CAT» ֆիրմայի ճանապարհաշինարարական մեքենայի առաջին փորձարկումը

PanARMENIAN.Net - Հայաստան ներկրված ամերիկյան «CAT» ֆիրմայի ճանապարհաշինարարական մեքենան առաջին անգամ փորձարկվեց Կոտայքի մարզի Արամուս գյուղում, հաղորդում է Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը:



Մեքենայի փորձարմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարԱրմեն Գեւորգյանը:



Նախարար Գ.Սարգսյանը նշեց, որ Հայաստանում նման մեքենա առաջին անգամ է շահագործվում եւ առաջիկայում նախատասվում է եւս մեկը ներկրել Գերմանիայից:



Մեքենայի առավելությունն այն է, որ եղած ճանապարհային ծածկը մինչեւ 60 սմ խորությամբ փորում, տեղում մշակում եւ բերում է միասեռ զանգվածի, որը տեղադրվում է տվյալ ճանապարհահատվածը հավասարեցնելուց հետո: Դրանից հետո նոր դրվում է վերջնական ասֆալտի շերտը: Արդյունքում, ըստ մասնագետների հաշվարկների, 40 տոկոսով կրճատվում է ընդհանուր ծախսերը:



Տրանսպորտի նախարարը տեղեկացրեց, որ մեքենան օգտագործվելու է հանրապետության ճանապարհների վերանորոգման համար:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---