Էստոնիան շահագրգռված է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարԱրթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել էՀայաստանումԷստոնիայիդեսպան ԹոմասԼուկին (նստավայրը` Թբիլիսի): Զրուցակիցները քննարկել են հայ-էստոնականերկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է երկու երկրների միջեւ վիզային պարզեցված ռեժիմի կիրառման անհրաժեշտությունը: Դեսպանը եւս կարեւորել է վիզային պարզեցված համակարգի ձեւավորումը:



Անդրադարձ էեղել նաեւ հայ-թուրքականհարաբերությունների կարգավորմանը: Դեսպանի խնդրանքով ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների, ինչը լրացուցիչ կայունություն կբերի կովկասյան տարածաշրջան, հաղորդում է Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարի մամլոգրասենյակը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---