Վարդան Օսկանյանը չի նախանձում նրան, ով ստորագրելու է հայ-թուրքական Արձանագրությունները

Վարդան Օսկանյանը չի նախանձում նրան, ով ստորագրելու է հայ-թուրքական Արձանագրությունները PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանը կանգնած է մի փաստաթղթի ստորագրման առջեւ, որը կորոշի նրա տեղն աշխարհում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հրապարակված Արձանագրությունները չի կարելի ստորագրել: Այդ մասին այսօր Երեւանում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կայացած քննարկմանը հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ես երբեք նման ռիսկի չէի դիմի եւ Հայաստանի հասարակայնությանը չէի ներկայացնի մի փաստաթուղթ, որն անընդունելի է ժողովրդի համար: Ես չեմ նախանձում նրան, ով ստորագրելու է հայ-թուրքական Արձանագրությունները»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը: Վարդան Օսկանյանը նշել է, որ ինքն անձամբ սահմանի բացման մեծ ցանկություն ունի, սակայն «խիղճը նրան թույլ չէր տա» նման փաստաթուղթ ստորագրել: «10 տարվա ընթացքում ես` որպես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չեմ ներկայացրել մեր ժողովրդին: Ես ինձ մեղավոր կզգայի, եթե ներկայացնեի որեւէ փաստաթուղթ, որն անընդունելի է ժողովրդի համար»,- հայտնել է Հայաստանի ԱԳ նախկին նախարարը:



Վարդան Օսկանյանի խոսքով, եթե այդ Արձանագրությունները, ի վերջո, վավերացվեն եւ ստորագրվեն Հայաստանի կողմից, ապա ապագայում երկրի հաջորդ ղեկավարության համար դժվար կլինի դրանցից հրաժարվելը: «Այժմ մենք պետք է շատ լուրջ մտածենք, թե ինչ ենք անելու: Հայաստանը` որպես ինքնանկախ պետություն, ամենալուրջ փաստաթղթի ստորագրման շեմին է»,- հայտնել է Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---