Beeline-ն իրար կմիացնի Հայաստանում եւ Վրաստանում իրեն պատկանող օպտիկամանրաթելային մալուխները

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում լրագրողների հետ «ՎիմպելԿոմ» ԲԲԸ (ապրանքանիշը` Beeline)ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, պատասխանելով ինտերնետի ուղիների թողունակության բարձրացմանն ուղղված Beeline ընկերության կողմից իրականացվող քաղաքականության մասին PanARMENIAN.Net ի թղթակից հարցին, ասել է, որ տվյալ պահին ընկերությունը, մեծածախ ինտերնետի գների նվազեցման հետ կապված, արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել:



Բացի դրանից, գլխավոր տնօրենի խոսքերով, ընկերությունը ծրագրում է արտաքին ուղիների հետագա ընդլայնում: «Ներկայումս մեր ղեկավարությունն այստեղ է, եւ մենք լրջորեն քննարկում ենք գալիք տարում կատարելիք կապիտալի ներդրումը, եւ, ամենայն հավանականությամբ, գալիք տարում մենք բավականին լուրջ միջոցներ կներդնեք լրացուցիչ օպտիկամանրաթելային մայրուղիների կառուցման գործում», - նշել է Կլիմկոն:



«ՎիմպելԿոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը, իր հերթին, նշել է, ոչ Beeline ապրանքանիշը ներկայացված է նաեւ Վրաստանում, եւ ընկերությունն իր ենթակառույցն ունի նաեւ այնտեղ: Այդ առնչությամբ, հնարավոր է միացնել այդ երկու ենթակառույցները միասնական փոխկապակցված ցանցի ստացման համար:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---