Էրդողան. Մենք կբացենք սահմանը միայն ղարաբաղյան հակամարտության ապասառեցման դեպքում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողաը առաջընթացի կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն հասնելու համար: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, Անկարան գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման եւ Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների համաձայն մինչեւ տարեվերջ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, անհրաժեշտ է ապասառեցնել ղարաբաղյան խնդիրը: «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ կարեւոր դերակատարություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եւ ես կոչ եմ անում ԵԱՀԿ ՄԽ-ին կրկնապատկել հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը»,-ասել է թուրք վարչապետը Նյու Յորքում:



Ըստ թուրքական թերթերի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---