Հայաստանում տեղի կունենա արվեստի քննադատների միջազգային կոնգրեսը23 սեպտեմբերի 2009 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Սեպտմբերի 29-30-ին Հայաստանում տեղի կունենա արվեստի քննադատների «Անցյալի ու ներկայի միջեւ. Արդյոք արվեստի քննադատությունն ապագա ունի ապատարածականացված համատեքստում» խորագրով միջազգային կոնգրեսը, որի կազմակերպիչներն են Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիան (ԱՔՄԱ) եւ Հայաստանի ԱՔՄԱ-ն: Գիտաժողովին կքննարկվեն ժամանակակից քննադատության հետ կապված հարցեր, ինչ նմանություններ եւ տարբերություններ կան այդ խնդիրների առնչությամբ, ինչ փոփոխություների է ենթարկվում արվեստի քննադատությունը ժամանակի հետ եւ այլն: Կոնգրեսում Հայաստանը ներկայացնում են Վարդան Ազատյանը, Ռուբեն Արեւշատյանը, Հրաչ Բայադյանը, Արա Նեդոլյանը, Նազարեթ Կարոյանը, Վարդան Ջալոյանը: Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են նաեւ ընդհանուր քննարկումներ, այցելություններ թանգարաններ ու ուսումնական հաստատություններ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |