Հայաստանում մեկնարկում է կենսաթոշակային բարեփոխում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել կենսաթոշակային բարեփոխման լուսաբանմանը, հասարակության տեղեկացվածությանը եւ այդ գործընթացին քաղաքացիների մասնակցությանն ուղղորդված միջոցառումների ծրագրին: «Մշակված ծրագիրը կենսաթոշակային բարեփոխման լուսաբանման հարցին համակարգային մոտեցում է», - ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը:



«Այդ որոշմամբ մենք այսօր հայտարարում ենք կենսաթոշակային բարեփոխման անցկացումը սկսելու մասին», - ավելացրել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, կենսաթոշակային համակարգի բարեփոխման նախագիծն արդեն մշակվել եւ նախապատրաստվել է հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից, հաջորդ նիստում նախագիծը կհաստատվի կառավարության կողմից եւ կներակայացվի Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---