Երաժիշտները «չարաճճիություն» կանեն Արամ Խաչատուրյանի անվան եռյակի համերգներին23 սեպտեմբերի 2009 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Տարվա վերջում Արամ Խաչատուրյանի եռյակը ծրագրում է համերգաշար անցկացնելՀայաստանի մայրաքաղաքում եւ մարզերում, որը հարմարեցված է համույթի հոբելյանին:«Դեկտեմբեր ամսին կանցկացվի 3 համերգ, որից մեկում ելույթ կունենա մեր եռյակը, երկրորդում մեզ կմիանան մեր արտասահմանցի ընկերները, գործընկերները, իսկ երրորդ համերգը կանցնի հայ էստրադայի երգիչների եւ երաժիշտների մասնակցությամբ, սակայն նրանք հանդես կգան ոչ սովորական ամպլուայով: Դա կլինի յուրօրինակ երաժշտական «չարաճճիություն»,- ասաց այսօր մամլո ասուլիսում ջութակահար Կարեն Շահգալդյանը: Երաժշտի խոսքերով եռյակը լի է գաղափարներով, սակայն ոչ բոլորի համար գտնվում են հովանավորներ: «Երեք նախագծերից մեկը, որը ֆինանսական աջակցության կարիք ունի` դա մինչ այսօր չձայնագրված հայ երգահանների ստեղծագործությունների ձայնասկավառակների ստեղծումն է»,- նշեց Շախգալդյանը: Խաչատուրյանի անվան Եռյակը ստեղծվել է 1999 թ-ին, որպես «Arsika» Եռյակ: Եռյակը համերգներ է տվել Շվեյցարիայում, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում: Մասնակցել է այնպիսի փառատոներին, ինչպիսիք են Լոզանի ,Schubertiadeե, Կոստա Րիկայի Festival de las Artes, Մեքսիկայի Festival International Cervantino: 2006 թ-ից Եռյակը հանդես է գալիս ներկա կազմով` Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): Վերջին չորս տարիների ընթացքում համույթը վարում է լայն լուսավորչական գործունեություն Հայաստանում` հանդես գալով համերգներով ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում, անցկացնում է վարպետության դասեր աշակերտների եւ ուսանողների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |