ՎՊ. Շահույթով խաղերի ու խաղային ավտոմատների ոլորտում մեծ խախտումներ են հայտնաբերվել24 սեպտեմբերի 2009 - 00:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեծ խախտումներ են հայտնաբերվել շահույթով խաղերի ու խաղային ավտոմատների ոլորտում: Այդ մասին են վկայում Հայաստանի Վերահսկիչ պալատի կողմից արված ստուգումները: Ինչպես այսօր լրագրողներին է հաղորդել ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, շահումով խաղերի ոլորտում, մասնավորապես, կազինոներում, անհամապատասխանություն կա խաղային սեղանների կիրառման հարցում: «ՀՀ ֆինանսների նախարարությունը խաղային սեղանների օգտագործման 102 արտոնագիր է տվել, իսկ հարկային ծառայություների տվյալները վկայում են այն մասին, որ իրականում օգտագործվում է ընդամենը 42 սեղան»,-նշել է նա: Զաքարյանը պարզաբանել է, որ այստեղ կոռուպցիա կա մնացած սեղանների գործունեությունն թաքցնելու համատեքստում, քանի որ յուրաքանչյուր սեղանից պետբյուջե է գնում ամսեկան 4 մլն դրամ: Այս առնչությամբ ՎՊ նախագահը նշել է, որ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն պետք է միայն մի քանի սեղան գործի, որոնց գործունեության համար ֆինանսների նախարարությունն արտոնագրեր է տվել: Ըստ Զարքարյանի, նմանատիպ խնդիր է ծագել նաեւ խաղային ավտոմատների շահագործման հարցում` 2579 արտոնագրված ավտոմատների փոխարեն գործում է 2088-ը, իսկ յուրաքանչյուր ավտոմատից ամսեկան 125 000 դրամ է փոխանցվում պետբյուջե: Խախտումներ են առաջանում նրանց արտադրման երկրի առումով: «Որպես կանոն, վերադարձվում է շահած գումարի 86 տոկսը, իսկ մեզ մոտ վերադարձվում է 5-10 տոկոսը»,-նշել է նա: Այս համատեքստում նա պարզաբանել է, որ խաղային ավտոմատ շահագործող ցանկացած ընկերություն պետք է ներկայացնի նրանց արտադրման հավաստագիրը: Ինչ վերաբերում է Հայաստանում գործող խաղային ավտոմատներին, ապա նրանց ծագումը կասկածելի է, քանի որ ըստ Զաքարյանի, «նրանց ուղեւղը արտերկրից է, իսկ մնացածը հավաքում են տեղի մասնագետները հատուկ ծրագրով»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |