Հայաստանի ոսկու լավագույն խանութները յուրաքանչյուր ամիս ներմուծում են միջիը 500գր ոսկի

PanARMENIAN.Net - Հայաստանի ոսկու լավագույն խանութները յուրաքանչյուր ամիս ներմուծում են միջինը 500գր ոսկի. ծավալներ, որոնք տրամաբանական ընկալմանը չեն ենթարկվում: Այս մասին վկայում են այն ստուգումների արդյունքները, որոնք անց են կացվել Վերահսկիչ պալատի կողմից: Այդ ստուգումների արդյունքներն այսօր ներկայացվել են

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից: Հայաստանի գլխավոր վերահսկիչն ասաց, որ չնայած այն բանին, որ այս խնդրի լուծումը ամբողջությամբ գտնվում է Պետական Եկամուտների Կոմիտեի լիազորությունների ներքո, այդուամենայնիվ, Վերահսկիչ պալատն իր վրա է վերցրել այդ ոլորտում

ստուգումների անցկացման պատասխանատվությունը` օրենքով սահմանված կարգով:



Այս առումով նա հայտնեց, որ նախնական հետազոտությունների համաձայն 2007թ-ի ներմուծման ցուցանիշը «Պրիմա Գոլդ» ընկերության համար կազմել է ամսական միջինը 200գր ոսկի, իսկ 2008թ-ին` 542գր: «Ջիանի» ընկերության համար 2007թ-ին 17գր, իսկ 2008թին` 0գր: «Մերկուրի» ընկերության համար 2007թ-ին 525գր, իսկ 2008թ-ին` 433գր: Ներկայացնելով այս տվյալները` Զաքարյանը հրաժարվեց մեկնաբանել դրանք, բայց հավելեց, որ «լավ հայկական հարսանիքի համար կարելի է վաճառել մի քանի կգ ոսկի»: «Այսպես չի կարող այլեւս շարունակվել, սա վեր է տրամաբանական ցանկացած ընկալումից», - ասաց նա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---