Խարկովում տեղի է ունեցել հայկական մշակույթի օր24 սեպտեմբերի 2009 - 01:06 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Խարկովում Հայկական ազգային համայնքի եւ Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարանի հետ համատեղ կազմակերպվեց «Հայկական մշակույթի օր», որը նվիրված էր Հայաստանի անկախության օրվան եւ « Խարկովի հայ ազգային համայնքի» 10- ամյակին Տոնական միջոցառումները սկսվեցին հայ համայնքի ներկայացուցիչների եւ համալսարանի ղեկավարության հանդիպումից: Հանդիսավոր միջոցառումների շրջանակներում Կարազինի անվան ԽԱՀ-ի Կենտրոնական գիտական գրադարանում բացվեց «Արմենիկա» հիմնադրամը, որը հայկական գրադարան է Ուկրաինայի առաջատար համալսարաններից մեկում: Իր նշանակությամբ եւ արդիականությամբ դա աննախադեպ իրադարձություն է: Մշակութային ծրագիրը շարունակվեց կլոր սեղանով, որին մասնակցեցին Ուկրաինայի եւ Հայաստանի հայտնի գործիչները, հաղորդում է Analitika.at.ru-ն: Տոնական համերգից հետո , ՀՀ մշակույթի, գիտության, կրթության եւ սփյուռքի նախարարությունների անունից Թամարա Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Խարկովի ազգային համայնքի վարչության անդամներին: Խարկովի հայկական համայնքի անունից շնորհակալություն հայտնեցին Analitika.at.ru-ի ՏՎԿ-ի փորձագետ-վերլուծաբան Դավիթ Դավթյանին` Հայոց ցեղասպանության խնդիրները հետազոտման մեջ ունեցած ավանդի համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |