ԱՄՆ-ն հույս ունի, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի24 սեպտեմբերի 2009 - 01:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հույս ունի, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի եւ պատրաստ է օգնել այդ խնդրի լուծման գործում: Այս մասին Ջորջթաունի համալսարանում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բերնսը: «Մենք հուսով ենք, որ վերջին առաջընթացը, որն արձանագրվել էր Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւվի միջեւ, կբերի զգալի արդյունքների գալիք հանդիպման ժամանակ: Հակամարտության կարգավորման պլանն արդեն պարզ է, բայց ինչպես միշտ` սատանան մանրամասներում է, եւ որպեսզի երկու կողմերն էլ գոհ լինեն, հարկավոր է շարունակել քննարկումները», - նշեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: Նա վստահություն հայտնեց, որ Երեւանը եւ Բաքուն քաղաքական կամք կդրսեւորեն եւ կհասնեն կոնֆլիկտի լուծմանը: «Մենք կգործադրենք անհրաժեշտ ջանքերը այդ նպատակին հասնելու համար», - ասաց Ուիլյամ Բերնսը: Ելույթի ընթացքում Բերնսն անդրադարձավ նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: «Երեւանի եւ Անկարայի կողմից ձեռնարկված քայլերը շատ հուսադրող են: Չնայած այն բանին, որ այս գործընթացը կապված չէ Արցախյան հիմնախնդրի հետ, այն չափազանց կարեւոր է այն խնդիրների լուծման համար, որոնք բաժանարար գծեր են ստեծում Հարավային Կովկասում եւ սահմանափակում են տարածաշրջանի զարգացման հնարավորությունները», - հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: Այս մասին հաղորդում է ISRIA-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |