Երեւանում քննարկել են ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության առաջնայնությունները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկրի` Ղազախստանի պատվիրակությանը Արտաքին քաղաքական վերլուծության եւ ծրագրավորման կոմիտեի նախագահ Տալգատ Կալիեւի գլխավորությամբ:



Քննարկվեցին 2010թ. ղազախական նախագահության առաջնայնություններին, ԵԱՀԿ ընթացիկ եւ ապագա օրակարգերին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում ԵԱՀԿ շրջանակներում ռազմաքաղաքական, տնտեսական եւ հումանիտար համագործակցության հնարավորությունները:



Կողմերը քննարկեցին տարբեր միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորությունները: Փոխնախարար Ղազինյանը հաջողություն ցանկացավ ԵԱՀԿ-ում Ղազախստանի առաջիկա նախագահությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---