Գաբրիել Սարգսյանը «Inventichess-2009»-ի վեցերորդ փուլում պարտություն է կրել Կրիշնան Սասիկիրանից24 սեպտեմբերի 2009 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող 15-րդ կատեգորիայի «Inventichess-2009» շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ փուլում սեւերով զիջել է հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանին` այդպիսով իր երկրորդ պարտությունը կրելով մրցաշարում: Առաջինը հայ գրոսմայստերը կրել է առաջին փուլում ֆրանսիացի Էտյեն Բակրոյից: Հայ գրոսմայստերի հաշվին գրանցվել է նաեւ երկու ոչ ոքի եւ երկու հաղթանակ:Վերջին պարտությունից հետո Սարգսյանը երեք միավորով Աննա Մուզիչուկի հետ երկու աստիճան նահանջել է, եւ սլովենուհու հետ միասին կիսում է մրցաշարային աղյուսակի 5-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Էմիլ Սուտովսկին, ով վեցերորդ փուլում հաղթանակ է տարել բելգիացի Բարտ Միխելսի նկատմամբ: Նրա մոտակա մրցակից Էտյեն Բակրոն նույնպես հաջող է ելույթ ունեցել ` սեւերով հաղթելով Աննա Մուզիչուկին: 7-րդ փուլում Գաբրիել Սարգսյանը սեւերով կխաղա հոլանդացի գրոսմայստեր Յան Թիմանի հետ: 6-րդ փուլի արդյունքները. Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա)- Դեյվիդ Հաուել (Անգլիա)-1:0 Կրիշնան Սասիկիրան (Հնդկաստան)- Գաբրիել Սարգսյան (Հայաստան)- 1:0 Յան Թիման (Հոլանդիա)- Բարտոշ Սոչկո (Լեհաստան)-1:0 Բարտ Միխելս (Բելգիա)- Էմիլ Սուտովսկի (Իսրայել)-0:1 Աննա Մուզիչուկ (Սլովենիա)-Էտյեն Բակրո (Ֆրանսիա)- 0:1 Մրցաշարային դրությունը 6 փուլից հետո. Սուտովսկի-5; Բակրո-4,5; Սասիկիրան, Ստեֆանովա-3,5; Սարգսյան, Մուզիչուկ-3;Թիման, Սոչկո-2,5; Միխելս-2; Հաուել-0,5: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |