Կովկասի Ինստիտուտը դատարանից ոչ մի ծանուցագիր չի ստացել24 սեպտեմբերի 2009 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Կովկասի Ինստիտուտի դեմ ոչ մի դատական հայց էլ չկա ու չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ԿԻ-ում: «Մենք դատարանից ոչ մի ծանուցագիր չենք ստացել եւ կարող ենք ասել, որ ողջ այդ պատմությունը մի մարդու հիվանդ երեւակայության պտուղն է, ով ցանկացել է իր համար PR անել: Դա նաեւ հայ լրագրողների ոչ պրոֆեսիոնալ լինելու արդյունքն է, քանի որ նրանք իրենց գործողություններով ակամա գովազդում են Արմեն Այվազյանին»,- ասել են ԿԻ հասարակայնության հետ կապերի բաժնում: Բաժինը նաեւ ընդգծել է, որ «քաղաքագետ Արմեն Այվազյանի» հայցը քաղաքացիական է, այլ ոչ թե քրեական:Ավելացնենք, որ Վճռաբեկ դատարանը մերժել է Արմեն Այվազյանի հայցն այն պատճառով, որ դա չէր համապատասխանում դատարան ներկայացվելիք հայցի ձեւին: Սեպտեմբերի 23-ին կայացած մամլո ասուլիսին «Արարատ» գիտա-ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը հայտարարեց, որ հայց է ներկայացրել դատարան Կովկասի Ինստիտուտի դեմ` մեղադրելով Հայոց ցեղասպանության հերքման մեջ: Այդ փաստը, Այվազյանի կարծիքով, արձանագրված է «Կովկասյան հարեւանություն` Թուրքիա եւ Հարավային Կովկաս» ժողովածուի մեջ, որում ներառված էր նաեւ «Թուրքական տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների» (TESEV) հիմնադրամի աշխատակից Այբարս Գորջուլուի «Հայ-թուրքական հարաբերություններ` հավերժ փակուղի» խորագրով զեկույցը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |