Հայերեն լեզվով չինարենի դասագիրք է կազմվել24 սեպտեմբերի 2009 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Երեւանի Վ.Բրյուսովի անվ. Պետական Լեզվաբանական Համալսարանում կայացել է հայերեն լեզվով կազմված չինարենի դասագրքի շնորհանդեսը: Դասագրքի շնորհանդեսը կարեւոր ներդրում է հայ-չինական հարաբերությունների բարելավման ու ամրապնդման գործում: Այս միջոցառումը խորապես կնպաստի երկու երկրների միջմշակութային հաղորդակցմանը: Վ. Բրյուսովի ԵՊԼՀ-ում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտի սաներն այժմ հնարավորություն կստանան չինարեն սովորել հայերեն դասագրքով: Դասագրքի շնորհանդեսին ներկա էին ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը, Կոնֆուցիուսի Ինստիտուտի հայկական եւ չինական կողմի ներկայացուցիչները, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվավոր դեսպանը, հյուրեր ՀՀ կառավարությունից, Ազգային Ժողովից, Կրթության եւ գիտության նախարարությունից եւ այլ պատվավոր հյուրեր: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |