Ռ.Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» Օսկարի հավակնորդ է24 սեպտեմբերի 2009 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմը Հայաստանի մշակույթի նախարարության կողմից ներկայացվել է «Օսկար-2010» կինոմրցանակաբաշխությանը «Օտարալեզու լավագույն ֆիլմեր» անվանակարգում: «Օսկար» Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի կանոնադրության համաձայն, հայտերը պետք էր ներկայացնել մինչեւ 2009թ. սեպտեմբերի 1-ը: Ինչպես հայտնել է Հայաստանի Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Քրիստինա Ղուշչյանը, իրենք մոտ երկու ամիս առաջ են նամակ ուղարկել մրցանակաբաշխության կազմակերպիչներին: Ֆիլմը նկարահանվել է 2008 թ.: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռուբեն Գեւորգյանցը, ռեժիսորներն են` Ռուբեն Գեւորգյանցը, Վահե Գեւորգյանցը: Ֆիլմը նվիրված է Իտալացի հանրահայտ կինոսցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ Տոնինո Գուերային: «Հրաշագործի աշունը» 2008 թ. «21-րդ դարի նորկինո» փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի, ինչպես նաեւ «Ոսկե դափ» մրցանակի (Խանտի-Մանսիյսկի ՄԿՓ, 2008) եւ ՀՀ նախագահի մրցանակի (2009): Նշենք, որ Ամերիկյան կինոակադեմիան 82-րդ անգամ իր մրցանակները կհանձնի 2010 թ. մարտի 7-ին` «Կոդակ» համալիրում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |