Կստեղծվի Ադրբեջանի հայ բնակչության հանդեպ զանգվածային բռնությունների մասին պատմող էլեկտրոնային արխիվ24 սեպտեմբերի 2009 - 20:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Գլխավոր դատախազությունը կհրապարակի 1980-ականների վերջերին Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում բնակվող հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների, զանգվածային բռնությունների դեպքերի առթիվ ՀԽՍՀ դատախազությունում քննված քրեական գործերի նյութերը: Դրանց հիման վրա ստեղծվում է էլեկտրոնային արխիվ, որին ծանոթանալու հնարավորություն կընձեռվի լայն հասարակությանը, շահագրգիռ բոլոր կողմերին: Էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Նախատեսվում է, որ 2-3 ամսից արդեն արխիվը կունենա ամբողջական տեսք եւ կտեղադրվի համացանցում: Հայաստանի դատախազության արխիվում նյութերն ամբողջությամբ չեն պահպանվել, քանզի դրանցից անջատված առանձին գործեր ուղարկվել են ինչպես Ադրբեջան, այնպես էլ Ռուսաստան, որտեղ ոճրագործության անմիջական մի քանի մասնակիցներ, սպանություններ իրականացրած մի քանի անձինք դատապարտվել են տարբեր պատժաչափերի` ընդհուպ մինչեւ մահապատժի: Այդ մասին հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |