Քաջարանում բացվել է Ամերիաբանկի մասնաճյուղը24 սեպտեմբերի 2009 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել Ամերիաբանկի մասնաճյուղի պաշտոնական բացումը Քաջարանում: Բացման արարողությանը ներկա էին բանկի ղեկավարությունը, մարզպետարանի ներկայացուցիչներն ու Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի կոմերցիոն տնօրեն Արծրունի Ավետիսյանը: «Ամերիաբանկի ռազմավարությունն ու քաղաքականությունն ուղղված է կորպորատիվ հաճախորդին»,-լրագրողներին է ասել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Մենք գտնում ենք, որ Հայաստանում դեռեւս կա այն հատվածը, որտեղ բանկերը կարող են աշխատել կորպորատիվ հաճախորդների հետ»,-ասել է նա: Ջրբաշյանը նշել է նաեւ, որ բանկի հաջորդ առանձնահատկությունն այն է, որ այն կողմնորոշված է ոչ թե ապրանքի, այլ հաճախորդի վրա: «Մենք միտված ենք ոչ թե ապրանքը վաճառելուն, այլ մեր հաճախորդին լավագույնս սպասարկելու համար»,-ասել է տնօրենը: Ըստ նրա, մասնաճյուղի բացումը Քաջարանում նպատակ ունի բավարարել հաճախորդների պահանջարկը: «Այս բաժանմունքի բացումը թելադրված է կորպորատիվ հաճախորդների պահանջարկով, մասնավորապես, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պահանջով»: Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ սպասարկման որակն ու մակարդակը Քաջարանի մասնաճյուղում ոչնչով չեն տարբերվի բանկի կողմից Երեւանում տրամադրվող ծառայություններից: Այս պահի դրությամբ Ամերիաբանկը Քաջարանի նոր մասնաճյուղից բացի, եւս երկու բաժանմունք ունի Երեւանում եւ Ստեփանակերտում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |