Ամերիաբանկը ընդլայնում է հանրապետությունում իր ներկայության աշխարհագրությունը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ընդլայնում է հանրապետությունում իր ներկայության աշխարհագրությունը: Այդ մասին լրագրողներին հայտնեց Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Անեսյանը Քաջարան քաղաքում Ամերիաբանկի նոր մասնաճյուղ բացելուց հետո: Մասնավորապես նա ասել է, որ

Ամերիաբանկը նախատեսում է Կապան քաղաքում մասնաճյուղ բացել: «Ներկա պահին որոշվում է այդ մասնաճուղի տեղը: Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս Սյունիքի զարգացմանը, որտեղ տեղավորված են երկրի կարեւորագույն ձեռնարկությունները», - նշել է Անեսյանը:



Իր հերթին Ամերիաբանկի մանրածախ գործարքների տնօրեն Վազրիկ Սեկոյանն ավելացրել է, որ տարածաշրջանի հետազոտման արդյունքները վկայում են բանկային ծառայությունների պահանջարկի մասին: Նրա խոսքերով, Քաջարանի մասնաճյուղը թույլ կտա բավարարել բանկի խոշոր կորպորատիվ հաճախորդին` Քաջարանի պղինձամոլիբդենային կոմբինատին, վերջինիս աշխատակիցներին եւ գործընկերներին:



Վազրիկ Սեկոյան նաեւ հայտնել է, որ նոր մասնաճյուղում տեղի մասնագետներից կաշխատի մոտ 10 մարդ:



Խոսելով Ամերիաբանկի գործունեության աշխարհագրության ընդլայնման վերաբերյալ, գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ներկա պահին աշխատանքներ են տարվում Դիլիջանում մասնաճյուղ բացելու վերաբերյալ, բանկը նախատեսում է նաեւ գալիք տարում բացել մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում եւ եւս մեկ մասնաճյուղ Երեւանում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---