ՀՀ նախագահը մտադիր է լսել Սփյուռքի կարծիքը հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ24 սեպտեմբերի 2009 - 22:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գարծընթացը:Նախագահի խոսքերով` երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը թեւակոխել է հասարակական-քաղաքական քննարկումների փուլ: Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ տվյալ քննարկումները չափազանց դրական գործոն են հանդիսանում: «Անկախ այն բանից կստորագրվեն հայ - թուրքական արձանագրությունները, թե ոչ, դրանք լավ հարթակ են մեր հարաբերությունների եւ խնդիրների մասին խոսելու համար: Իհարկե, դրանցում կան հուզական երեւույթներ ու տարրեր եւ այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ մեր ժողովրդի մի հսկայական հատված հանդիսանում է ցեղասպանության ենթարկված մարդկանց սերունդ: Բացի այդ, սահմանից այն կողմ մեր սրբություններն են, մեր եկեղեցիներն են, մեր Մայրաքաղաքն է, իսկ շատ շատերի` նաեւ պապենական տների մնացորդները», - ասաց պետության ղեկավարը: Սերժ Սարգսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ` լսելու Սփյուռքի կարծիքը հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Իր հերթին Գարեգին Բ-ն ողջունել է նախագահի նախաձեռնությունը եւ հայտարարել, որ Սփյուռքը հանդիսանում է հայ ժողովրդի ամենակարեւոր եւ անբաժանելի մասը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |