IP-հեռուստատեսության ծառայության տրամադրումն առայժմ չի պատկանում ԱրմենՏել-ի առաջնահերթ խնդիրների շարքին24 սեպտեմբերի 2009 - 22:48 AMT PanARMENIAN.Net - «ՎիմպելԿոմ» ԲԲԸ (ապրանքանիշը` Beeline) ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կապի սեփական ուղիներով Beeline ընկերության կողմից IP-հեռուստատեսության ծառայության հնարավոր տրամադրման առնչությամբ ասել է, որ ընկերությունում հիշում են տվյալ նախագծի մասին, սակայն այժմ Հայաստանում ընկերությունն առաջնային խնդիր է համարում բնակչությանն ինտերնետի հասանելիության բարձր որակով ապահովելը:«Հետագայում, բնակչության մոտ ինտերնետի հասանելիության բարձր որակի առկայության դեպքում, IPTV-ին կդառնա պարզապես լրացուցիչ ծառայություն` դա ընկերության երկրորդ առաջնային խնդիրն է», - ընդգծել է գործադիր փոխնախագահը: Ինչ վերաբերում է տվյալ ծառայության տրամադրման համար ենթակառույցի թողունակությանը, ապա, ինչպես ասել է Դմիտրի Պլեսկոնոսը, իրենց տրամադրության տակ եղած նոր սարքավքորումները միանգամայն բավարար են այդ կարգի ծառայության տրամադրման համար: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |