Հրանտ Վարդանյան. Ծխախոտի «Մասիս տաբակ» ֆաբրիկան աշխատում է առանց ընդհատումների25 սեպտեմբերի 2009 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Ծխախոտի «Մասիս տաբակ» ֆաբրիկան աշխատում է առանց ընդհատումների, տնտեսական ճգնաժամը չի անդրադարձել նրա գործունեության վրա: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Գրանդ-հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը: Նրա խոսքերով, գործարանում աշխատում է 1600 բանվոր եւ 1050 սեզոնային աշխատող: «Ճգնաժամը չի անդրադարձել մեր աշխատանքի վրա, հակառակը, նոր աշխատատեղեր են բացվում: Ամեն ինչ կարելի է հաղթահարել, եթե մտածված ես աշխատում: Մենք մեր աշխատանքի ընթացքում երբեք չենք դիմել կառավարության ֆինանսական օգնություն ստանալու համար»,-ասել է ձեռնարկատերը` հավելելով, որ թութունը մթերվում է գյուղացիներից 73 դրամով մեկ կիլոգրամի համար: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, ապա Վարդանյանը համարում է, որ նրա սահմանի բացումը մեծ հնարավորություններ կբացի Հայաստանի ծխախոտի արդյունաբերության համար, քանի որ թուրքական շուկան շատ մեծ է»: «Այն մտահոգությունը, որ հայտնում են մեր գործարարներն այն մասին, թե թուրքական էժան ապրանքը կխեղդի տեղի արտադրողին, սխալ է: Ես կարծում եմ, որ կառավարությունը համապատասխպան ուղղումներ կանի օրենսդրության մեջ մաքսային քաղաքականության մասով եւ դրանով կապահովի հայկական ապրանքների պաշտպանությունը դեմպինգային գներից»,-ասել է Վարդանյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ |