Մարատ Խակով. Ներդրումների մեծ մասը ուղղվում է ՀԿԵՈՒ ուղիների տնտեսության զարգացմանը25 սեպտեմբերի 2009 - 16:02 AMT PanARMENIAN.Net - ՀԿԵՈՒ-ն ակտիվ աշխատանքներ է տանում աշխատանքի տեխնոլոգիաների բարելավման համար, որոնք ուղված են գնացքների երթեւեկման անվտանգությանը, հայտարարել է ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ -ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը: «2009 թ-ի 8 ամսվա ընթացքում երկաթուղում խոտանի քանակը կազմել է 169, պակասելով է 22 %-ով համեմատած 2008 թ-ի նույն ժամանակահատվածի հետ` 215 խոտանի դեպք», - ասաց նա: Նրա խոսքերով շարժակազմի վթարները, որոնք դեռ կան ենթակառույցում, 2008 թ-ին կազմեց 24 դեպք, իսկ 2009 թ-ին 18 դեպք, գրանցվել է լոկոմոտիվների վնասման 74 դեպք, իսկ 2009 թ-ին 40 դեպք, եղել նաեւ խոտանի այլ տեսակներ:ՀԿԵՈՒ ուղիների տնտեսության բարելավման համար ձեռնարկվող քայլերը, մասնավորապես` ռելսերի եւ փայտակոճղերի մասով, Խակովի խոսքերով չեն կարող ամբողջությամբ վերացնել ենթակառույցի հնացած վիճակը , որը գոյություն ուներ ՀԿԵՈՒ-մ: Այդ ենթատեքստում նա ավելացրեց, որ ներդրումներիհիմնական ծրագիրը ուղղված է այդ ենթակառույցի զարգացմանը: Կոնցեսիոն պայմանագրի ներդրումային միջոցներից նախատեսված 1.2 մլրդ. դրամային միջոցները` ենթակառույցի զարգացման համար են, որոնցից 1 մլրդ. ուղված է ուղիների տնտեսության զարգացման համար»,-նշեց նա: Բացի այդ, Խակովը հայտնեց, որ ՀԿԵՈՒ-մ տեղի ունեցած բոլոր դժբախտ պատահարները, մանրամասն քննված են` բացահայտված են դրանց պատճառները, որոնց թվում են ենթակառույցի անսարքությունը եւ մարդկային գործոնը: Ընկերությունը կաշխատի ուղղել այդ դրությունը, որպեսզի հետագայում կանխարգելվի նման դեպքերի կրկնությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |