Հայաստանը չպետք է վախենա Թուրքիայի հետ երկխոսությունից25 սեպտեմբերի 2009 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական բանակցությունները նման են շախմատային խաղի, որտեղ յուրաքանչյուր ֆիգուր պետք է մտածի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Նրա խոսքով, հայկական կողմն արդեն արել է առաջին քայլը, այժմ Թուրքիայի հերթն է: «Հայ-թուրքական Արձանագրությունները չեն կարող արձագանքել երկու կողմերի բոլոր շահերին»,- ասել է Հարությունյանը` ավելացնելով, որ այն կողմը, որն առաջինը հրաժարվի այդ գործընթացից, պարտվող դրության մեջ կհայտնվի: «Պետք չէ վախենալ Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ բաց բանակցություններից, ներկա դրության մեջ հայկական կողմը կորցնելու ոչինչ չունի»,- նկատել է Արամ Հարությունյանը:«Պետք չէ կախում ունենալ այն բանից, թե քանի երկիր կճանաչի Հայոց ցեղասպանությունը` 100, թե 101, Հայաստանը պետք է կարգավորի Թուրքիայի հետ երկխոսությունը»,- ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը` նշելով, որ անկախ այն բանից, թե ինչպիսի իրադրություն կլինի եւ ով կլինի ԱՄՆ նախագահը, Ամերիկան Հայոց ցեղասպանությունը կճանաչի միայն այն ժամանակ, երբ ցանկանա: Նրա խոսքով, անկախ այն բանից, թե արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կդանդաղի, թե ոչ, հայկական լոբբին պետք է շարունակի աշխատանքը. զոհի դերը ոչ մի արդյունքի չի բերի: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |