Երեւանում կանցնեն ԵՊՀ-ի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ25 սեպտեմբերի 2009 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջին - հոկտեմբերի սկզբին Երեւանում կանցնեն տոնական միջոցառումներ նվիրված Երեւանի պետական համալսարանի(ԵՊՀ) 90-ամյակին: Հոբելյանական միջոցառումների կազմակերպումը սկսվել է մայիս ամսվանից:«Սպասվում է, ավելի քան 60 հյուրերի ներկայությունը, որոնց թվում են համալսարանների ռեկտորներ, գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, նաեւ ԵՊՀ-ի հետ համագործակցող բուհերի վարչության ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Ռուսաստանից, ՈՒկրաինայից, Սիրիայից, Լեհաստանից, Իրանից, Վրաստանից»,- հայտնել է ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Սեպտեմբերի 29 ԵՊՀ-ում կկայանա գրքերի շնորհանդեսը, որոնց հրատարակումը նվիրված է բուհի 90-ամյակին: Շնորհանդեսի ընթացքում համալսարանական դասախոսներին, գիտնականներին եւ ուսանողներին կհանձնվեն պատվոգրեր, մեդալներ եւ շքանշաններ, որոնք, ռեկտորի խոսքերով պատրաստվել են Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում: Հոբելյանական միջոցառումների ընթացքում տեղի կունենան երկու միջազգային գիտաժողով` «21 դարի համալսարանական կրթությունը» եւ «Կրթության որակի ասպեկտները»: «Հոկտեմբերի 3-ին մոտ 300 մարդ, այդ թվում նաեւ հյուրերը եւ ԵՊՀ-ի վարչական կազմը դոկտորական պատմուճաններով քայլերթով ԵՊՀ-ից կհասնեն մինչեւ Սպենդիարյանի անվան պետական օպերայի եւ բալետի թատրոն, որտեղ տեղի կունենա տոնական համերգ Հայաստանի հայտնի համույթների մասնակցությամբ»,- ասաց ԵՊՀ-ի ռեկտորը: ԵՊՀ-ն հիմնադրվել է 1919 թ-ի մայիսի 16-ին, Հայաստանի կառավարության որոշմամբ: ԵՊՀ-ն երկրի խոշորագույն գիտակրթական հիմնարկներից մեկն է: Այսօր ԵՊՀ-ի 20 ֆակուլտետներում ուսանում է մոտ 13 հազար ուսանող, աշխատում է մոտ 1500 դասախոս, որոնցից 197-ը ունեն պրոֆեսորի կոչում, 504-ը դոցենտի կոչուն, 405 ասիստենտ եւ ավելի քան 500 դասախոս: Համալսարանում աշխատում են 25 ակադեմիկոսների եւ ՀՀ ԳԱԱ 23 թղթակից անդամներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |