Ամերիաբանկի վարկային փաթեթը մեծացել է 30%25 սեպտեմբերի 2009 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի վարկային փաթեթը 2009 թ-ի երրորդ եռամսյակի վերջում ավելացել է ավելի քան 30%` նախորդ եռամսյակի համեմատ եւ կազմել է 40 մլրդ. դրամ, լրագրողներին հայտնեց բանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, Քաջարանի մասնաճյուղի բացման ընթացքում: «Վարկային փաթեթը, ինչպես եւ նախատեսված էր ավելի վաղ, ընթացիկ եռամսյակի վերջում համեմատած նախորդի հետ մեծացել է 30%-ով», ասաց նա: Այդ ենթատեքստում Ջրբաշյանը ավելացրեց, որ ճգնաժամի պայմաններում բանկը փորձում է մասնակցել այնպիսի գործարքների, որոնք հետագայում, հետճգնաժամային շրջանում կդառնան կայուն եւ երկարաժամկետ աճի հիմքը:Ջրբաշյանը նաեւ նշեց, որ Ամերիաբանկի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարկային փաթեթի 80-88% կազմում են կորպորատիվ վարկերը, որոնք տրամադրվում են հաճախորդներին տարբեր ձեւերի երաշխիքների, լիզինգի, ֆակտորինգի եւ վարկավորման այլ ձեւերով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |