Հարություն Խաչատրյանի «Սահմանը» ստացել է «Տարվա լավագույն մրցանակը» Իտալիայում25 սեպտեմբերի 2009 - 19:49 AMT PanARMENIAN.Net - «Կինոատելյե» ասոցիացիան, որ միավորում է իտալացի ու սլովեն կինոքննադատներին, որոշել է Դրակո Բրատինի անվան իր ամենամյա «Տարվա լավագույն մրցանակը» հանձնել Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմին: Մրցանակի հանձնումը տեղի կունենա 2009թ. դեկտեմբերի 3-ին Իտալիայի Գորիցա քաղաքում, որը գտնվում է Սլովենիայի հետ սահմանում: Պարգեւատրման արարողությունը կուղեկցվի «Սահման» ֆիլմի հանրային դիտումով, որից հետո Հ.Խաչատրյանը վարպետության դաս կտա Սլովենիայի ուսանողների, պրոդյուսերների ու սցենարիստների համար: Սեպտեմբերին ու հոկտեմբերին «Սահման» ֆիլմը կմասնակցի Ռումինիայի, Համբուրգի, Բաթումի, Վարշավայի, Պուսանի, Տոկիոյի եւ Անտալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոներին: Իսկ սեպտեմբերի 25-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Ազգային ֆիլմադարանում կմեկնարկի Հ.Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը`«Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը» եւ «Սահմանը»: Հիշեցնենք, որ Հ.Խաչատրյանի «Սահմանը» ստացավ «Լավագույն ռեժիսուրայի» համար մրցանակը «Կինոշոկ» 18-րդ կինոփառատոնում, որը սեպտեմբերի 13-20-ն անցնում էր Անապայում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա |